Բոլոր խմբաքանակները ստուգվում են․ ՍԱՏՄ ղեկավարը
Նոյեմբեր 14, 2025 08:02 Asia/Tehran
Հայաստան ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ լաբորատոր փորձաքննություն է անցնում։
Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«Սահմանային վերահսկողության ժամանակ տեսուչների կողմից թղթային և ֆիզիկական զննում է իրականացվում։ Եթե Հայաստան ներմուծվող ապրանքները չունենան ԵԱՏՄ հավաստագիր, մենք այդ ապրանքն ուղղակիորեն թույլ չենք տա, որ մտնի մեր երկիր»,- նշեց Պետրոսյանը։
Նա բացառեց, որ այսօր ապօրինի ճանապարհով Հայաստան կարող է ներմուծվել որևէ ապրանք։ Միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե կա մեկը, ով տեղյակ է նման խնդրից, թող իրենց հայտնի այդ մասին, իրենք անպայման նմուշառում կվերցնեն, կստուգեն դրանց որակը։
Պիտակ