Իրան. Սիոնիստական ​​ռեժիմը որևէ սահման չունի իր հանցագործությունների համար
https://parstoday.ir/hy/news/daily_news-i239582-Իրան._Սիոնիստական_ռեժիմը_որևէ_սահման_չունի_իր_հանցագործությունների_համար
Parstoday- ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, կիրակի օրը, անդրադառնալով Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ընդգծեց, որ այս ռեժիմը իր հանցագործություններն իրականացնելիս որևէ սահման չունի և չի հետևում որևէ միջազգային պարտավորության կամ օրենքի:
(last modified 2025-11-23T11:33:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2025 14:51 Asia/Tehran
  • Իրան. Սիոնիստական ​​ռեժիմը որևէ սահման չունի իր հանցագործությունների համար

Parstoday- ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, կիրակի օրը, անդրադառնալով Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին ընդգծեց, որ այս ռեժիմը իր հանցագործություններն իրականացնելիս որևէ սահման չունի և չի հետևում որևէ միջազգային պարտավորության կամ օրենքի:

Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի սկզբում, նշելով Գազայում սիոնիստական ​​ռեժիմի շարունակվող հանցագործություններին, ասաց. «Այս հանցագործությունների արդյունքում միայն շաբաթ օրը այս հատվածում նահատակվել է 24 անմեղ պաղեստինցի»։ ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նաև անդրադառնալով սիոնիստական ​​ռեժիմի կողմից հարավային Լիբանանում արգելված զենքի, այդ թվում՝ կասետային ռումբերի կիրառման, ինչպես նաև ռեժիմի կողմից պաղեստինցի գերիների մարմնի մասերից գողության մասին հրապարակված լուրերին՝ նշեց. «Այս դեպքերը ցույց են տալիս, որ սիոնիստական ​​ռեժիմը իր հանցագործությունները կատարելիս սահմաններ չունի»: