Իրանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Parstoday - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդոլաթին հեռախոսազրույց են ունեցել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։
ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբոլաթին շաբաթ օրը կեսօրին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները: Երկու նախարարները, երկկողմ հարաբերությունները վերանայելիս, համաձայնել են շարունակել բանակցությունները՝ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու նպատակով: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, մասնավորապես՝ Լիբանանում և Գազայում ստեղծված իրավիճակը՝ Սիոնիստական ռեժիմի կողմից շարունակվող ագրեսիայի և հրադադարի բազմակի խախտումների հետևանքով, և ընդգծել են միջազգային հանրության կողմից անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար։