ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայում երեխաների կենսապայմաններն աղետալի են
Pars Today- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Պաղեստինի գրասենյակի խոսնակը հայտարարել է. «Գազայի հատվածում երեխաների կենսապայմանները ծանր են՝ ցուրտ եղանակի, ուժեղ անձրևների և ջրհեղեղների պատճառով»։
Աղետալի իրավիճակ Գազայի հատվածում
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Պաղեստինի գրասենյակի խոսնակ Քազեմ Աբու Խալաֆն ընդգծել է. «Գազայի հատվածում կարիքների ծավալը շատ մեծ է, և մենք Գազայում բաժանել ենք 600,000 վերմակ և յոթ հազար վրան, սակայն դրանք չեն բավարարում կարիքները»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը նաև ասել է. «Անձրևները շատ հորդ են, և ջուրը թափանցում է վրանների մեջ»։
Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, անդրադառնալով Գազայի հատվածում փոթորիկների և հեղեղատարափ անձրևների առաջացմանը, զգուշացրել է, որ Գազայի հատվածում ավելի քան 800,000 մարդկանց կյանքը վտանգի տակ է, որոնց կեսը երեխաներ են»։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննադատել է Գազայի հատվածի նկատմամբ աշխարհի տարբեր կառույցների գործելաոճը՝ հավելելով. «Միջազգային հանրությունը ձախողվել է, և մենք հիասթափեցրել ենք Գազայի երեխաներին, որոնք ձմռանը մահանում են այն կանխարգելելի պատճառներից»։ Հիմնադրամի տվյալներով՝ Գազայի հատվածում հրադադարից ի վեր մահացել է 82 երեխա, ինչը ցնցող է և պետք է դադարեցվի։ / IRNA