Պուտինը սահմանել է Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240944-Պուտինը_սահմանել_է_Խորհրդային_ժողովրդի_ցեղասպանության_զոհերի_հիշատակի_օր
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ապրիլի 19-ը Ռուսաստանում հիշատակի նոր օր սահմանելու մասին։ Այն նվիրված է նացիստների և նրանց հանցակիցների կողմից խորհրդային ժողովրդի դեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությանը։
(last modified 2026-01-03T13:58:05+00:00 )
Դեկտեմբեր 29, 2025 10:19 Asia/Tehran
  • Պուտինը սահմանել է Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ապրիլի 19-ը Ռուսաստանում հիշատակի նոր օր սահմանելու մասին։ Այն նվիրված է նացիստների և նրանց հանցակիցների կողմից խորհրդային ժողովրդի դեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանությանը։

Փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։

Օրենքի նախագիծը ՌԴ Պետդումա է ներկայացվել պատգամավորների խմբի կողմից այս տարվա նոյեմբերին։ Նրանք առաջարկել են ապրիլի 19-ը Խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օր դարձնել։

Ինչպես նշված է բացատրական գրության մեջ, այս հիշատակի օրվա սահմանումը կարևոր նշանակություն կունենա պատմության կեղծմանը հակազդելու հարցում։

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԽՍՀՄ-ում ավելի քան 13 մլն քաղաքացիական բնակչություն գերմանա-ֆաշիստական ​​օկուպացիայի զոհ դարձավ։ Միլիոնավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին, կենդանի այրվեցին, տանջամահ արվեցին համակենտրոնացման ճամբարներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ոչ մի երկրի քաղաքացիներ այնպիսի տանջանքներ չեն կրել, որքան խորհրդային ժողովուրդը։

Sputnik.