Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին գալիք Ամանորի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i240988-Պուտինը_շնորհավորել_է_Փաշինյանին_և_Խաչատուրյանին_գալիք_Ամանորի_կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Դեկտեմբեր 30, 2025 13:22 Asia/Tehran
  • Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին գալիք Ամանորի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Նրանց թվում են Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սի Ծինփինը, Նարենդրա Մոդին, Հռոմի պապ Լևոն XIV-ը, Վիկտոր Օրբանը, Ռոբերտ Ֆիցոն, Ալեքսանդր Վուչիչը, Իլհամ Ալիևը, Կիմ Չեն Ինը և Նիկոլաս Մադուրոն։

Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ ՌԴ առաջնորդը շնորհավորական հեռագրեր է հղել օտարերկրյա պետությունների և կառավարությունների որոշ նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։