Իրանում հայտնաբերվել է հազարամյա տապանաքար
Իարնի Ֆարս նահանգում հայտնաբերվել է գրեթե հազարամյա պատմական տապանաքար, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է այս տարածաշրջանի կարևորությունն Իրանի պատմական և կրոնական ուսումնասիրություններում: Տապանաքարը հայտնաբերվել է Էքլիդ շրջանի Շահր Միան գյուղի հին դամբարանում և իր հատուկ բովանդակության շնորհիվ գրավել է պատմաբանների և հնագետների ուշադրությունը:
Տապանաքարի վրա փորագրված են տասներկու շիա իմամների անունները, ինչը վկայում է վաղ իսլամական դարերում այս տարածաշրջանում շիական հավատալիքների խորը արմատների մասին: Նման թեմաների գոյությունը համարվում է Ֆարսի մշակութային և կրոնական դիրքի արտահայտություն Իրանի մտավոր և կրոնական զարգացումներում այդ ժամանակաշրջանում:
Մասնագետները կարծում են, որ այս հայտնագործությունը կարող է նոր տվյալներ տրամադրել Իրանում վաղ իսլամական դարերում շիականության և թաղման ծեսերի տարածման վերաբերյալ և ենթահող ստեղծել կրոնական և սոցիալական պատմության ոլորտում լրացուցիչ հետազոտությունների համար: