Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241098-Մեղրիի_մաքսակետի_ղեկավար_Հովհաննես_Ամիրխանյանը_կալանավորվել_է
Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։
(last modified 2026-01-02T09:46:09+00:00 )
Հունվար 02, 2026 12:50 Asia/Tehran
  • Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։

«Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին կառույցից։

Կալանավորված պաշտոնյաներից մեկը հենց ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավարն է։