Վենեսուելայի արտաքին գործերի նախարար. Մենք հաղթանակ տարանք Անվտանգության խորհրդում
-
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտո
Pars Today - Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի և ԱՄՆ կառավարության ռազմական հարձակման նկատմամբ լայնածավալ քննադատության մասին ասել է, որ Կարակասը հասել է բացահայտ և օրինական հաղթանակի։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն երկուշաբթի երեկոյան իր գրառման մեջ հայտարարել է. «Ճշմարտությունը հաղթեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Վենեսուելան հասավ բացահայտ և օրինական հաղթանակի»։
Նա հավելել է.-Միջազգային հանրությունը պաշտոնապես ընդունել է, որ հունվարի 3-ին ԱՄՆ հարձակումը միջազգային իրավունքին հակասող գործողություն էր և ՄԱԿ-ի կանոնադրության, մարդու իրավունքների, ինչպես նաև երկրի գործող նախագահի անձեռնմխելիության իրավունքի խախտում էր։
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում տարբեր երկրների ներկայացուցիչներ քննադատել են ԱՄՆ կառավարության կողմից Վենեսուելայի վրա ռազմական հարձակումը՝ այն անվանելով միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում, և զգուշացրել են դրա հետևանքների մասին տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար։