Իրանում ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության լրտես
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241398-Իրանում_ձերբակալվել_է_Սիոնիստական_ռեժիմի_հետախուզական_ծառայության_լրտես
ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրանում մանկասպան Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության լրտեսի ձերբակալության մասին։
(last modified 2026-01-11T03:32:08+00:00 )
Հունվար 11, 2026 06:02 Asia/Tehran
  • Իրանում ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության լրտես
    Իրանում ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության լրտես

ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրանում մանկասպան Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության լրտեսի ձերբակալության մասին։

Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Սիոնիստական մանկասպան ռեժիմի հետախուզական ծառայության կողմից Իրան գործուղված օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության կողմից՝ իր գործակալների ահաբեկչական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և իրավիճակը գնահատելու ընթացքում։ Նրա իրերի և թաքստոցների ստուգման ընթացքում հայտնաբերվել են լրտեսությունն ապացուցող փաստաթղթեր»։ Այս կապակցությամբ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։