Ղալիբաֆ. Միլիոնավոր մարդկանց ներկայությունը խափանեց օտարերկրյա գործակալների դավադրությունը
Pars Today - Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, բարձր գնահատելով երկրի տարբեր շրջաններում ժողովրդի լայն մասնակցությունն, ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը, իր խորաթափանցությամբ և խելքով, խափանեց օտարերկրյա գործակալների միջամտությունը և ահաբեկչական գործողությունները։
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի օրը խորհրդարանի դռնբաց նիստում, անդրադառնալով հունվարի 12-ի հավաքին, ժողովրդի միլիոնանոց ներկայությանը, ասաց. «Չնայած ժողովրդի արդար պահանջներին և քննադատություններին, Իրանի ժողովուրդը պատասխանատու կերպով ասպարեզ իջավ և իր դիմադրությամբ կտրեց «օտարերկրյա գործակալի» ձեռքը երկրից։ Ղալիբաֆն այս օրը համարեց ոսկե էջ հեղափոխության պատմության մեջ և հավելեց. «Այս գիտակցված ներկայությունը ցույց տվեց, որ ժողովուրդը միշտ պաշտպանում է երկրի անվտանգությունն ու անկախությունը ճգնաժամի ժամանակ»։ Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ խորհրդարանն հանձնառու է ամեն ինչ անել ժողովրդի կենցաղային և տնտեսական խնդիրները լուծելու համար։ / IRNA