Ռուսաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին Իրանի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241544-Ռուսաստանը_զգուշացնում_է_ԱՄՆ_ին_Իրանի_դեմ_ցանկացած_ռազմական_արկածախնդրության_կապակցությամբ
ՌԴ ԱԳՆ-ն երեքշաբթի օրը զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ խուսափել Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից։ Նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակվելու սպառնալիքներըընդունելի չեն։
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Հունվար 14, 2026 12:55 Asia/Tehran
  • Ռուսաստանը զգուշացնում է ԱՄՆ-ին Իրանի դեմ ցանկացած ռազմական արկածախնդրության կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն երեքշաբթի օրը զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ խուսափել Իրանի դեմ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրությունից։ Նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակվելու սպառնալիքներըընդունելի չեն։

 Նախարարությունը նաև դատապարտել է Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն և հայտարարել. «Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը փորձում են վնասել երկրին՝ օգտագործելով գունավոր հեղափոխության մեթոդները»։ 
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրն արձագանքելով Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բոլոր տարբերակներին, բայց հույս ունի, որ Վաշինգտոնը կընտրի իմաստուն ուղի։