Իրանը կարևորում է հարևանների կայունությունը, անկախությունը և հզոր ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241680-Իրանը_կարևորում_է_հարևանների_կայունությունը_անկախությունը_և_հզոր_ինքնիշխանությունը
Իրանի արտաքին գործերի նախարարը Այն ալ-Ասադ բազայից ամերիկյան զորքերի տարհանումը և դրան Իրաքի կառավարությանը հանձնումը համարել է այդ երկրի կայունության, քաղաքական ինքնիշխանության և անկախության ամրապնդման նշան և ընդգծել է, որ Իրանը միշտ ցանկանում է, որ իր հարևանները, այդ թվում՝ Իրաքը, լինեն կայուն, անկախ և ունենան հզոր ինքնիշխանություն։
(last modified 2026-01-18T10:25:24+00:00 )
Հունվար 18, 2026 12:39 Asia/Tehran
  • Սեյեդ Աբբաս Արաղչի
    Սեյեդ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարարը Այն ալ-Ասադ բազայից ամերիկյան զորքերի տարհանումը և դրան Իրաքի կառավարությանը հանձնումը համարել է այդ երկրի կայունության, քաղաքական ինքնիշխանության և անկախության ամրապնդման նշան և ընդգծել է, որ Իրանը միշտ ցանկանում է, որ իր հարևանները, այդ թվում՝ Իրաքը, լինեն կայուն, անկախ և ունենան հզոր ինքնիշխանություն։

Կիրակի օրը, Թեհրանում Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնի հետ հանդիպումից և խորհրդակցություններից հետո, Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով երկու երկրների միջև ընդլայնվող հարաբերություններին, ասաց, որ Իրանի և Իրաքի սահմանները դարձել են բարեկամության և համագործակցության սահմաններ տնտեսական, առևտրային և ժողովրդական տարբեր ոլորտներում, և Թեհրանը պատրաստ է համապարփակ զարգացնել այդ համագործակցությունը։ Անդրադառնալով տարածաշրջանում Իրաքի աճող դերակատարությանը, Արաղչին ընդգծեց, որ Իրանը պատրաստակամ է համագործակցել Բաղդադի հետ՝ տարածաշրջանային երկրների տեսակետները մերձեցնելու հարցում։

Ըստ Pars Today-ի՝ Արաղչին, անդրադառնալով երկու երկրների ընդհանուր շահերին և անվտանգության մարտահրավերներին, նշեց որ Իրաքն ունի անհրաժեշտ կարողություններ՝ երկարատև կայունության հասնելու համար և ընդգծեց ժողովրդի  տեղաշարժի հեշտացումը և տնտեսական հարաբերությունների ընդլայնումը։ Այս հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարարը նաև Իրանի և Իրաքի անվտանգությունը անվանեց անբաժանելի և կոչ արեց շարունակել խորհրդակցությունները՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։