Իրանը ապակայունացնելու համար օտարերկրյա տարրերի փորձերը մտահոգիչ են․Լավրով
Pars Today - Ռուսաստանի արտգործնախարարը Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին ասել է. -«Օտարերկրյա տարրերը ձգտում են ապակայունացնել Իրանը»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում հավելել է.-«Խորապես մտահոգիչ են օտարերկրյա ուժերի փորձերը Իրանում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու համար»։
Լավրովը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը՝ Կուբային և Լատինական Ամերիկայի երկրներին սպառնալու, ինչպես նաև Վենեսուելայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար և նշել. «Այսօր աշխարհում «ուժի գերակայության» տրամաբանությունը փոխարինել է օրենքի գերակայությանը»։
Ռուսաստանի արտգործնախարարը նշելով,որ Մոսկվան պատրաստ է համագործակցել այն երկրների հետ, որոնք ձգտում են առանց ճնշումների՝ հավասար փոխգործակության, ընդգծել է,․-«Դիվանագիտական լուծումը ուկրաինական ճգնաժամը լուծելու միակ ճանապարհն է»։