Իրանի ոչ նավթային արտահանման արժեքը մեկ շաբաթում աճել է 108 տոկոսով
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241760-Իրանի_ոչ_նավթային_արտահանման_արժեքը_մեկ_շաբաթում_աճել_է_108_տոկոսով
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը հայտարարել է, որ հունվարի 17-ին՝ շաբաթավերջին, երկրի արտահանման արժեքը կազմել է մեկ միլիարդ 700 միլիոն դոլար, ինչը նախորդ շաբաթվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 108 տոկոսով։
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Հունվար 20, 2026 13:11 Asia/Tehran
  • Իրանի ոչ նավթային արտահանման արժեքը մեկ շաբաթում աճել է 108 տոկոսով

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը հայտարարել է, որ հունվարի 17-ին՝ շաբաթավերջին, երկրի արտահանման արժեքը կազմել է մեկ միլիարդ 700 միլիոն դոլար, ինչը նախորդ շաբաթվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 108 տոկոսով։

Իրանի մաքսային ծառայության հաղորդման համաձայն՝ այս ժամանակահատվածում արտահանվել է 3 միլիոն 449 հազար տոննա ապրանք, ինչը քաշային առումով  աճել է 60 տոկոսով։ Իրանի տարածքով արտասահմանյան տարանցումը նույնպես աճել է 37 տոկոսով՝ հասնելով 438 հազար տոննայի։ Նույն ժամանակահատվածում հիմնական ապրանքների ներմուծումը գրանցելով 928 հազար տոննա, աճել է 38 տոկոսով։