Ադրբեջանի նախագահը մտահոգություն է հայտնել Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ
Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվին մտահոգում են Իրանում տեղի ունեցած որոշ անկայունություններ։
Նա ընդգծել է․-« Ադրբեջանը միշտ հարևան երկրներում կայունությունը համարում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության կարևոր գործոն և զգայունությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»։
«Մեհր» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ կայունությունը, կանխատեսելիությունը և խաղաղությունը տարածաշրջանի ամենամեծ ակտիվներն են՝ հավելելով, որ հարևան երկրներում ցանկացած անկարգություն կարող է ազդել տարածաշրջանային համագործակցության և երկկողմ հարաբերությունների գործընթացի վրա։ Նրա խոսքով՝ խաղաղության պահպանումը և լարվածության տարածման կանխումը տարածաշրջանային բոլոր դերակատարների ընդհանուր առաջնահերթություն է։