Արաղչի. Եվրոպայի այսօրվա վիճակն անցյալի քաղաքականության հակառակ ազդեցությունն է
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241792-Արաղչի._Եվրոպայի_այսօրվա_վիճակն_անցյալի_քաղաքականության_հակառակ_ազդեցությունն_է
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Երեքշաբթի օրն X-ում արած գրառման մեջ նշել է. «Երբ Միացյալ Նահանգները խախտում է վեց ամիս առաջ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ «քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, գործարքը գործարք է», և երբ երկու կողմերը ձեռք են սեղմ, այն պետք է օրինական լինի»։
(last modified 2026-01-21T03:42:53+00:00 )
Հունվար 21, 2026 07:08 Asia/Tehran
  • Արաղչի. Եվրոպայի այսօրվա վիճակն անցյալի քաղաքականության հակառակ ազդեցությունն է

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Երեքշաբթի օրն X-ում արած գրառման մեջ նշել է. «Երբ Միացյալ Նահանգները խախտում է վեց ամիս առաջ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարում է, որ «քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, գործարքը գործարք է», և երբ երկու կողմերը ձեռք են սեղմ, այն պետք է օրինական լինի»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին գրել է. «Ցավոք, Եվրոպական Միության ներկայիս վիճակն այն է, ինչն անվանում են «հակառակ էֆեկտ»»։
Արաղչին ընդգծել է. «Երբ առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը միակողմանիորեն չեղարկեց Իրանի միջուկային համաձայնագիրը, Եվրոեռյակն ու ԵՄ-ն հետևեցին նրան ու  նույնիսկ աջակցեցին։ Դա անելով՝ նրանք պետք է հաշվի առնեին հետևանքները։ Այս իրադարձություններից կարելի է հստակ և ակնհայտ դաս քաղել. կամ «բոլոր գործարքները գործարքներ են», կամ «ձեռսեղմումները վավերականություն չունեն»։ Դրա վառ օրինակը Թրամփի սպառնալիքն է՝ Գրենլանդիան ցանկացած հնարավոր միջոցով զավթելու մասին, որը, թեև միջազգային իրավունքի կամ նույնիսկ «կանոնների վրա հիմնված կարգի» առումով լիովին անօրինական է, այն է, ինչին Եվրոպան արժանի է»։