Իրանի նավթի վաճառքի ծավալը եղել է ռեկորդային
https://parstoday.ir/hy/news/daily_news-i241946-Իրանի_նավթի_վաճառքի_ծավալը_եղել_է_ռեկորդային
ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է․ «Վերջին 14 ամիսների ընթացքում Իրանի նավթի արտահանման ծավալը ռեկորդային է եղել»։
(last modified 2026-01-25T03:31:13+00:00 )
Հունվար 25, 2026 06:50 Asia/Tehran
  • Մոհսեն Փակնեժադ, Իրանի նավթի նախարար
    Մոհսեն Փակնեժադ, Իրանի նավթի նախարար

ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է․ «Վերջին 14 ամիսների ընթացքում Իրանի նավթի արտահանման ծավալը ռեկորդային է եղել»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհսեն Փաքնեժադը կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին ասել է. «Իրանական նավթի վաճառքի գործընթացը շարունակվում է նախկինի պես և վերջին 14 ամիսների ընթացքում գրանցվել է վաճառքի ռեկորդային ծավալ»։ 
Նա հավելել է. «Հնարավոր է, որ սա է պատճառը, որ լրատվամիջոցները չեն մտնում նավթի վաճառքի մեխանիզմի մեջ՝ արտասահմանից Իրանի ազգի շահերին վնաս հասցնել ցանկացող հետաքրքրասեր աչքերի պատճառով»։
Մերժելով նավթի վաճառքից ստացված գումարը երկիր չվերադարձնելու մասին պնդումը, ասել է. «Ես չեմ կարող տրամադրել վիճակագրություն և թվեր, բայց դա ոչ մի կերպ չի նշանակում, որ այդ գումարները երկիր չեն վերադառնա»։

Իրանն իրականացրել է վերջին 46 տարում նավթի ռեկորդային ծավալով արդյունահանում
 Բրիտանական էներգետիկ ինստիտուտի հեղինակավոր World Energy Statistical Review-ի   զեկույցի համաձայն՝ Իրանը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ և այսօր իրեն դրսևորել է որպես էներգետիկ ոլորտի խոշոր խաղացող։ Այս վիճակագրության համաձայն՝ Իրանի նավթի և կոնդենսատի արտադրությունը հասել է 1.5 միլիոն բարելի՝ գերազանցելով հեղափոխությունից հետո 46-ամյա ռեկորդը։ Այս հաջողությունը ոչ միայն ցույց է տալիս Իրանի ներքին փորձագետների և ինժեներների անվիճելի կարողությունները, այլև երկրի կայուն զարգացման և Աստծո կողմից տրված ռեսուրսների օպտիմալ օգտագործման վճռականությունը։ Այն իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսությունը բախվում է բազմաթիվ տատանումների, այս ազգային նվաճումը ամրապնդում է դիմադրության տնտեսության հիմքերը և լուսավոր հորիզոն է գծում ապագայի համար։