Իրաք. Իրանցիները որևէ հարձակում չեն սկսի
-
Ֆավադ Հուսեյն, Իրաքի արտգործնախարար
Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցիները որևէ հարձակում չեն սկսի:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Ֆավադ Հուսեյնն ասել է, որ իրանցիները ընդգծում են, որ որևէ հարձակում չեն սկսի, բայց եթե իրենց վրա հարձակվեն, ապա պատրաստ են պաշտպանվել։
Հարցին, թե արդյոք Իրան կատարած իր վերջին այցը նշանակո՞ւմ է, որ Թեհրանը պատրաստվում է մեկ այլ պատերազմի, Իրաքի արտգործնախարարը պատասխանել է. «Պատրաստ է պաշտպանվել»։
Նա հավելել է. «Իրանցիները խնդիր չունեն տարաձայնությունները լուծելու համար երկխոսության հետ։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդությունը շատ դժվար է։ Ես գնացի Թեհրան և լսեցի իրանցի պաշտոնյաների կարծիքը, և միևնույն ժամանակ քննարկումներ ունեցա ամերիկյան կողմի հետ։ Եթե որոշում կայացվի հանդիպում անցկացնել, ապա Իրաքը կարող է դեր խաղալ»։