Բաղայի. Հորմոզգանը Իրանի և տարածաշրջանի արտաքին առևտրի սիրտն է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի ներմուծման և արտահանման ավելի քան 60 տոկոսն իրականացվում է Բանդար Աբբաս նավահանգստի միջոցով, և Հորմոզգան նահանգը՝ իր տնտեսական, արդյունաբերական, գյուղատնտեսական և զբոսաշրջային պոտենցիալով, կարող է դառնալ ազգային և տարածաշրջանային զարգացման շարժիչ ուժ: Ընդգծելով տնտեսական դիվանագիտության դերը՝ Բաղային այն համարել է արտաքին առևտրի խթանման և երկրի արտահանման հնարավորությունները ներկայացնելու գործիք:
Ըստ «Մեհր» լրատվական գործակալության՝ Բաղային «Իրան Ջան, Իրանի Հորմոզգան» ցուցահանդեսի շրջանակներում ունեցած ելույթում ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձրել տնտեսական և առևտրային փոխգործակցության ընդլայնմանը, իսկ տնտեսական դիվանագիտության վարչությունը ակտիվ է՝ դիվանագիտական նախաձեռնություններն օգտագործելու և արտահանման զարգացման ու նահանգների հետ կապերի ամրապնդման համար։
Նա Հորմոզգանը ներկայացրել է, որպես երկրի պողպատի արտադրության երկրորդ կենտրոն,որը ակվակուլտուրայի ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում, ունի մի քանի միջազգային օդանավակայան և գյուղատնտեսության մեծ բազմազանություն։ Նա հավելել է, որ նահանգի մշակութային և պատմական ներուժը կարող է դառնալ ծովային զարգացման շարժիչ ուժ։
Բաղային նաև նշել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգությունը Իրանի ազգային անվտանգության մաս է կազմում և ընդգծել է, որ տարածաշրջանի կայուն անվտանգությունը պետք է ապահովվի ափամերձ երկրների համագործակցության միջոցով՝ առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։