Ռուսական լրատվամիջոցներ. Իրանի ռազմական կարողությունները մղձավանջ են դարձել ամերիկյան նավերի համար
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242214-Ռուսական_լրատվամիջոցներ._Իրանի_ռազմական_կարողությունները_մղձավանջ_են_դարձել_ամերիկյան_նավերի_համար
Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին և Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող սպառնալիքներին, «Ռոսիյսկայա գազետա» թերթը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունները որակել է որպես զսպող գործոն և լուրջ սպառնալիք Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերի համար և գրել է, որ այդ կարողությունները կարող են ազդել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։
(last modified 2026-01-31T07:19:27+00:00 )
Հունվար 31, 2026 10:43 Asia/Tehran
  • Ռուսական լրատվամիջոցներ. Իրանի ռազմական կարողությունները մղձավանջ են դարձել ամերիկյան նավերի համար

Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին և Իրանի դեմ ԱՄՆ-ի շարունակվող սպառնալիքներին, «Ռոսիյսկայա գազետա» թերթը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունները որակել է որպես զսպող գործոն և լուրջ սպառնալիք Պարսից ծոցում գտնվող ամերիկյան նավերի համար և գրել է, որ այդ կարողությունները կարող են ազդել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։

Pars Today-ի փոխանցմամբ՝ թերթն ուրբաթ օրը հրապարակել է Իրանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ հոդված, որումա սվում է. «Բալիստիկ հրթիռներ ունենալուց բացի, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի անօդաչու թռչող սարքեր, հականավային հրթիռներ և տորպեդային նավակներ, որոնք, ցանկացած հակամարտության դեպքում, կարող են իսկական մղձավանջ դառնալ Պարսից ծոցի ջրերում գտնվող ամերիկյան նավերի համար»։
Հղում անելով ռազմական փորձագետներին, հոդվածի հեղինակ Ակսիմ Մակարիչը գրել է. «Իրանն ունի միջին հեռահարության բալիստիկ հրթիռների զգալի քանակ, որոնք կարող են ծածկել Արևմտյան Ասիայի մեծ մասը և հարվածել օկուպացված տարածքներում գտնվող թիրախներին»։ 
Վերլուծաբանի խոսքով՝ իրանական հրթիռները կարող են թիրախավորել Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաները և Հորմուզի նեղուցում գտնվող ռազմական նավերը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ընդգծել է, որ Իրանն այսօր ավելի լավ է պատրաստված սպառնալիքներին դիմակայելու համար։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշացրել էր, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանի կայունության և անվտանգության համար և ընդգծել էր դիվանագիտական լուծումների վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը։