Փեզեշքյան․Իսրայելն ու նրա հովանավորները մշտապես ձգտել են մասնատել Իրանը
-
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ Մասուդ Փեզեշքյան
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ վերջին փորձերը ցույց են տալիս,որ սիոնիստական ռեժիմը և նրա որոշ արևմտյան հովանավորներ մշտապես ձգտել են մասնատել Իրանը։
Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին և Այգաբացի տասնօրյակի մեկնարկին ընդառաջ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է Իսլամական հեղափոխության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբացայր դամբարան։ Pars Today-ի հաղորդման համաձայն՝ կառավարության անդամների կողմից Իմամ Խոմեյնիի իդեալներին հավատարմության վերահաստատման արարողության ընթացքում Փեզեշքյանն ընդգծել է․-«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ սիոնիստական ռեժիմը և նրա որոշ արևմտյան աջակիցներ մշտապես ձգտել են Իրանում պառակտում առաջացնել և մասնատել այս երկիրը և յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել սոցիալական պահանջները չարաշահելու համար»։
Վերջին շրջանում Իրանում բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին անդրադառնալով՝ Փեզեշքյանը շեշտել է, որ քաղաքացիական բողոքի վերածումը զինված ուժերի վրա հարձակման ու հասարակական գույքի ոչնչացման, վկայում են կազմակերպված և չարակամ հոսանքների ներթափանցման մասին․ հոսանքներ, որոնց նպատակը ոչ թե ժողովրդի պահանջների արտահայտումն է, այլ ատելության և քաոսի սերմանումը։
Նշելով որ Իրանի կառավարության պարտականությունն է լսել բողոքող քաղաքացիների ձայնը և արձագանքել նրանց իրական մտահոգություններին, Փեզեշքյանն ընդգծել է,-«Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի զգոնությունն ու ժողովրդի հավատարմությունը մինչ այժմ կանխել են թշնամիների ծրագրերի իրականացումը»։
Փեզեշքյանը նշելով,որ վերջին զարգացումների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և եվրոպացիները փորձել են սադրել և պառակտում առաջացնել, ասել է․-«Նրանք որոշ անմեղ քաղաքացիների ներքաշել են այդ հոսանքի մեջ, դուրս բերել փողոցներ՝ նպատակ ունենալով երկիրը մասնատել, ժողովրդի մեջ վեճ ու ատելություն սերմանել և պառակտում առաջացնել»։
Հավելելով,որ որևէ սովորական սոցիալական բողոքի ընթացքում մարդիկ զենք չեն վերցնում, չեն սպանում զինվորականներին, չեն հրկիզում շտապօգնության մեքենաներն ու շուկաները, նախագահ Փեզեքշյանն ընդգծել է․-«Մենք պարտավոր ենք լսել բողոքողների ձայնը և լուծել նրանց խնդիրները և դրա համար պատրաստ ենք։ Սակայն բոլորը գիտեն, որ հարցը միայն սոցիալական բողոքը չէր, թշնամիները մեր խնդիրները շահարկեցին, սադրեցին և նպատակ ունեն՝ հասարակությունը մասնատել»։
Նշելով, որ որևէ ուժ չի կարող կաթվածահար անել այն հասարակությունը, որը շարժվում է արդարության հիման վրա,ԻԻՀ նախագահն ընդգծել է ազգային, լեզվական և ռասայական խտրականություններից խուսափելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ որևէ ազգություն կամ լեզու չպետք է խոչընդոտ հանդիսանա արդարության իրականացման համար։