Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242306-Հնդկաստանը_պատրաստ_է_Հայաստանի_հետ_խորացնել_համագործակցությունը_պաշտպանական_ոլորտում
Հնդկաստանի զինված ուժերը պատրաստակամ են՝ շարունակելու Հայաստանի համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Այս մասին Երևանում ասել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
(last modified 2026-02-02T12:28:11+00:00 )
Փետրվար 02, 2026 15:49 Asia/Tehran

Հնդկաստանի զինված ուժերը պատրաստակամ են՝ շարունակելու Հայաստանի համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Այս մասին Երևանում ասել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: