Հնդկաստանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում
Հնդկաստանի զինված ուժերը պատրաստակամ են՝ շարունակելու Հայաստանի համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Այս մասին Երևանում ասել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: