ԵՄ դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ
Փետրվար 02, 2026 16:58 Asia/Tehran
Իրանում ԵՄ անդամ բոլոր երկրների դեսպանները կանչվել են ԱԳՆ: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Եվրոպական դեսպաններին ԱԳՆ հրավիրելու պատճառը ԵՄ կողմից նախորդ շաբաթ կայացված որոշումն էր, որի համաձայն Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», ընդգրկվել է ահաբեկչական կառույցների ցանկում։