Շամխանի. Ուրանը Իրանից դուրս բերելու որևէ պատճառ չկա
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242342-Շամխանի._Ուրանը_Իրանից_դուրս_բերելու_որևէ_պատճառ_չկա
Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար պատրաստվածությունը առաջիկա բոլոր սցենարներին, նշել է, որ հարստացված ուրանը արտերկիր տեղափոխելու որևէ արդարացում չկա, և այս հարցի շուրջ բարձրացված մտահոգությունները լուծելի են։
(last modified 2026-02-03T13:16:03+00:00 )
Փետրվար 03, 2026 16:25 Asia/Tehran
  • Շամխանի. Ուրանը Իրանից դուրս բերելու որևէ պատճառ չկա

Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության լիակատար պատրաստվածությունը առաջիկա բոլոր սցենարներին, նշել է, որ հարստացված ուրանը արտերկիր տեղափոխելու որևէ արդարացում չկա, և այս հարցի շուրջ բարձրացված մտահոգությունները լուծելի են։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով ISNA-ին,Շամխանին Լիբանանի «Ալ-Մայադին» ցանցի տնօրեն Ղասան բին Ջիդդոյին տված հարցազրույցում  ներկայացնելով Իրանի մոտեցումը Միացյալ Նահանգների հետ բանակցությունների կամ առճակատման հարցում, զգուշացրել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից ցանկացած արկածախնդրության հետևանքների մասին: Նա հարցազրույցին ներկայացել է զինվորական համազգեստով, և իր ներկայության ուղերձի մասին հարցին ի պատասխան ասել է, որ այս համազգեստն ունի «գործնական ուղերձ» և ցույց է տալիս Իրանի պատրաստակամությունը  ցանկացած իրավիճակի դիմակայելու համար:

Նշելով , որ Իրանը ապրում է այնպիսի մթնոլորտում, որտեղ պատերազմի ստվերը մշտապես կախված է երկրի վրա, և այս պատրաստվածությունը չի նշանակում պատերազմ ցանկանալ, այլ՝ ընդունել այն իրականությունը, որը պարտադրվել է թշնամիների անարդար սպառնալիքների ու ճնշումների պատճառով,հեղափոխության առաջնորդի խորհրդականը հավելել է․- Իրանի թշնամիները ամբողջ ուժով պատրաստվում են առճակատման, և Իսլամական Հանրապետությունը նույնպես ստիպված է պահպանել իր պատրաստվածության մակարդակը։

Շամխանին իր խոսքսի մեկ այլ հատվածում անդրադարձել է հարստացված ուրանի թեմային՝ ընդգծելով, որ այդ նյութերի տեղափոխումը արտերկիր անհրաժեշտ չէ, և հնարավոր է մտահոգությունները փարատել տեխնիկական մեխանիզմների միջոցով։ Նրա խոսքով՝ առկա ուրանը հնարավոր է վերադարձնել հարստացման ավելի ցածր մակարդակների, և  անհրաժեշտություն չկա անցնել բարդ ու ռիսկային գործընթացների միջով այն արտերկիր տեղափոխելու համար։