Իրանի խորհրդարան․Եվրոպական երկրների ռազմական կցորդները պետք է  լքեն Իրանը
https://parstoday.ir/hy/news/daily_news-i242350-Իրանի_խորհրդարան_Եվրոպական_երկրների_ռազմական_կցորդները_պետք_է_լքեն_Իրանը
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը նամակ է ուղարկել Արտաքին գործերի նախարարությանը՝ շեշտելով Եվրամիության անդամ բոլոր երկրների ռազմական կցորդներին որպես ահաբեկիչ ճանաչելու և նրանց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից արտաքսելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-02-03T14:02:12+00:00 )
Փետրվար 03, 2026 17:28 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարան․Եվրոպական երկրների ռազմական կցորդները պետք է  լքեն Իրանը

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովը նամակ է ուղարկել Արտաքին գործերի նախարարությանը՝ շեշտելով Եվրամիության անդամ բոլոր երկրների ռազմական կցորդներին որպես ահաբեկիչ ճանաչելու և նրանց Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից արտաքսելու անհրաժեշտությունը։

Օրերս Եվրամիության արտաքին գործերի նախարարները քաղաքական և անօրինական քայլի շրջանակում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), որը համարվում է Իրանի պաշտոնական ռազմական կառույց, ներառել են այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Այս քայլը միջազգային ասպարեզում առաջացրել է բազմաթիվ արձագանքներ և բախվել Իրանի Իսլամական Հանրապետության վճռական պատասխանին։

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, դատապարտելով ԻՀՊԿ-ին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու Եվրամիության անպատասխանատու քայլը, Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովին հանձնարարել է 2019 թ. ապրիլի 29-ին  ընդունված որոշման համաձայն, հետևել ԱՄՆ-ի կողմից  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու դեմ փոխադարձ քայլի մասին» օրենքի 7-րդ հոդվածի իրականացմանը և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու դիմաց եվրոպական երկրների բանակները ճանաչել ահաբեկչական խմբավորումներ։