Իրանի ուշուի ազգային հավաքական առաջին անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց
Հոկտեմբեր 29, 2018 04:06 Asia/Tehran
Իրանի ուշուի ազգային հավաքականը 7 ոսկե և մեկ արծաթե մեդալ շահելով, առաջին անգամ շահեց սանդա-ուշուի աշխարհի առաջնության գավաթը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ առավոտյան Չինաստանի Հանժու քաղաքում մեկնարկած մրցաշարն ավարտվեց կիրակի երեկոյան:
2017 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մեդալներ շահող մարզիկները սանդա-ուշուի առաջնության գավաթի մրցաշարին մասնակցելու ուղեգիր էին նվաճել, որոնց մեջ էին իրանցի 5 տղամարդ և 3 կին ուշուիստներ:
Մրցաշարի ավարտին Իրանի սանդա-ուշուի ազգային հավաքականը 7 ոսկե և մեկ արծաթե մեդալներ շահելով առաջին անգամ աշխարհի առաջնության գավաթի չեմպիոն ճանաչվեց: Չինաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականները համապատասխանաբար զբաղեցրեցին երկրորդ և երրորդ տեղերը:
Պիտակ