Իրանի ուշուի ազգային հավաքական առաջին անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց
https://parstoday.ir/hy/news/iran-i100011-Իրանի_ուշուի_ազգային_հավաքական_առաջին_անգամ_աշխարհի_չեմպիոն_ճանաչվեց
Իրանի ուշուի ազգային հավաքականը 7 ոսկե և մեկ արծաթե մեդալ շահելով, առաջին անգամ շահեց սանդա-ուշուի աշխարհի առաջնության գավաթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 04:06 Asia/Tehran
  • Իրանի ուշուի ազգային հավաքական առաջին անգամ աշխարհի չեմպիոն ճանաչվեց

Իրանի ուշուի ազգային հավաքականը 7 ոսկե և մեկ արծաթե մեդալ շահելով, առաջին անգամ շահեց սանդա-ուշուի աշխարհի առաջնության գավաթը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ առավոտյան Չինաստանի Հանժու քաղաքում մեկնարկած մրցաշարն ավարտվեց կիրակի երեկոյան:

2017 թվականի աշխարհի առաջնության ժամանակ մեդալներ շահող մարզիկները սանդա-ուշուի առաջնության գավաթի մրցաշարին մասնակցելու ուղեգիր էին նվաճել, որոնց մեջ էին իրանցի 5 տղամարդ և 3 կին ուշուիստներ:

Մրցաշարի ավարտին Իրանի սանդա-ուշուի ազգային հավաքականը 7 ոսկե և մեկ արծաթե մեդալներ շահելով առաջին անգամ աշխարհի առաջնության գավաթի չեմպիոն ճանաչվեց: Չինաստանի և Ռուսաստանի ազգային հավաքականները համապատասխանաբար զբաղեցրեցին երկրորդ և երրորդ տեղերը: