Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում սինագոգի վրա կատարված հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i100037-Իրանը_դատապարտել_է_ԱՄՆ_ի_Փենսիլվանիա_նահանգում_սինագոգի_վրա_կատարված_հարձակումը
Արձագանքելով ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում գտնվող սինագոգի վրա իրականացված հարձակմանը, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը, կրոն ու ռասա չեն ճանաչում և ամեն դեպքում պետք է դատապարտել դրանք»:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Հոկտեմբեր 29, 2018 17:28 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում սինագոգի վրա կատարված հարձակումը

Արձագանքելով ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքում գտնվող սինագոգի վրա իրականացված հարձակմանը, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը, կրոն ու ռասա չեն ճանաչում և ամեն դեպքում պետք է դատապարտել դրանք»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Twitter-ի իր էջում դատարպարտելով ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում սինագոգի վրա իրականացված հարձակումը, գրել է.«Աշխարհը չպետք է հարկադրված լինի ապրել զինված ամբոխավարության լծի տակ»:

Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել հարձակման հետևանքով զոհերի հարազատներին:

Շաբաթ երեկոյան ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում սինագոգի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 14 և վիրավորվել 12 մարդ:

Հարձակման հեղինակը 48-ամյա Ռոբերտ Բոյերզն է:Նա ձերբակալված է և մեղադրվում է 29 հանցագործության մեջ:

Նախնական քննության արդյունքում պարզվել է, որ նա ունի զենք պահելու և կրելու թույլտվություն: