Իրանական նավթի մեկ քառորդն արտահանվելու է Չինաստան
Իրան-Չինաստան առևտրի պալատի անդամն ասել է.«Ներկայումս 15 մլրդ. դոլարի արժողությամբ իրանական անմշակ նավթի մեկ քառորդն արտահանվելու է Չինաստան:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, Հոսեյն Փուր Մոազենը հավելել է.«Չինաստանն ընդհանուր առմամբ իր ներմուծվող նավթի յոթ տոկոսն հայթայթում է Իրանի միջոցով»:
Նշելով,որ Չինաստանը շրջափակումների նախորդ փուլում ևս նավթարդյունաբերության ենթակառուցվածքներում եղել է Իրանի լավ հաճախորդներից մեկը, Իրան-Չինաստան առևտրի պալատի անդամն ընդգծել է.«ԱՄՆ-ն չի կարող խոչընդոտել իրանական նավթի վաճառքը, քանի որ աշխարհն այս նավթի կարիքն ունի»:
Նա նշել է.«Անցած վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ն մեծ ջանքեր գործադրեց իրանական նավթի արտահանումը զրոյական մակարդակի հասցնելու համար ,սակայն չհաջողեց իրականացնել իր մտադրությունը: