Ռոհանի.«Իրանի ժողովուրդը դիմադրությամբ չեզոքացրել է ամերիկացիների սադրանքները»
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդն իր դիմադրությամբ ու դիմացկունությամբ չեզոքացրել է ամերիկացիների սադրիչ քայլերը: Նրանա կարծում էին, որ նոյեմբերի 4-ը մի սկիզբ է իրենց սխալ ցանկություններն իրականացնելու համար»:
Շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի եռյակ իշխանությունների համատեղ նիստի ավարտին, նախագահ Ռոհանին հավելել է.«Ամերիկացիները հակաիրանական անհարկի ու սխալ պատժամիջոցներով, թիրախ դարձնելով Իրանի բանկային համակարգը, նավթի արտահանումները և երկրից որոշ ապրանքների արտահանումները փորձում են բացասաբար ազդել ժողովրդի կենցաղային պայմանների վրա»:
Ռոհանին հավաստել է.«Այս հայտարաությունը, որ ԱՄՆ-ն ոչ թե իրանցիներին է ճնշում այլ Իրանի իշխանությանը, լիովին սխալ է և ամերիկացիները գործնականում են բացահայտել այս իրողությունը»:
Նշելով որ ամերիկացիները խողտովանել են, որ ի զորու չեն զրոյացնել Իրանի նավթի արտահանումները, Իրանի նախագահը հավելել է.«Գալիք ամիսների ընթացքում ամերիկացիները լավապես կհասկանան, որ սխալ ուղի են ընտրել, քանի որ այս ճանապարհն Իրանի ժողովրդին ուղղուրդում է դեպի ներքին արտադրությունների ծավալի բարձրացում և հարևան երկրների հետ հարաբերությունների առավել մերձեցում»: