Իրանի հետ տնտեսական համագործակցությունը՝ Իրան-Ռուսաստան բանակցության առանցքում
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու կապակցությամբ բանակցում է Եվրամիության հետ:
ՏԱՍ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է.«Մոսկվան շարունակում է Իրանի ու Եվրոպայի պաշտոնատարների հետ բանակցությունը՝ ՀԳՀԾ-ի գործադրումը շարունակելու համար»:
Նշելով, որ Ռուսաստանը հարգում է ՀԳՀԾ-ն, Ռյաբկովն ասել է.«ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի տնտեսական շահերն ապահովելու համար, պետք է մեծացնել ջանքերը»:
Անցած մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն խախտեց Վաշինգտոնի հանձնառությունները և ՀԳՀԾ-ից դուրս գալով, վերսկսեց Իրանի դեմ միջուկային շրջափակումները:
Թրամփի հակաիրանական շրջափակումների առաջին փուլն իրագործվել է օգոստոսի 7-ից, իսկ երկրորդ փուլը պաշտոնապես իրագործվել է նոյեմբերի 5-ից: