Էրաղչի.«Նոր նախաձեռնություններ են ձևավորվում Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի վերաբերյալ»
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տեղեկացրել է Եվրամիության hատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վերաբերյալ ձևավորվող նոր նախաձեռնությունների մասին: «Այս բնագավառում եվրոպացիների հետ փորձագիտական բանակցությունները շարունակվում են». ասել է նա:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Սեյեդ Աբբաս Էրաղչին չորեքշաբթի օրը Twitter-ի իր էջում գրել է.«Երեկ և այսօր Թեհրանում արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հարցով բանագնացների և քաղաքական տնօրենների հետ: Եվրամիությունը և երեք եվրոպական երկրներ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան վճռական են տրամադրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման հարցում»:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նաև ասել է.«Նոր նախաձեռնություններ են ձևավորվում հատուկ նշանակության մեխանիզմի վերաբերյալ և նրանց հետ Իրանի փորձագիտական բանակցությունները շարունակվում են»:
Եվրամիության ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմը նախագիծ է, որը ներկայացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում կայացած Իրանի և «4+1» խմբի անդամ երկրների արտգործնախարարների նիստում:
Նախատեսված է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում մնացած գործընկերները այդ մեխանիզմով ընկերությունների հետ Իրանի տնտեսական համագործակցությունը շարունակելու հնարավորություն ստեղծեն: