Էրաղչի.«Նոր նախաձեռնություններ են ձևավորվում Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի վերաբերյալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i100987-Էրաղչի._Նոր_նախաձեռնություններ_են_ձևավորվում_Եվրոպայի_ֆինանսական_մեխանիզմի_վերաբերյալ
Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տեղեկացրել է Եվրամիության hատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վերաբերյալ ձևավորվող նոր նախաձեռնությունների մասին: «Այս բնագավառում եվրոպացիների հետ փորձագիտական բանակցությունները շարունակվում են». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2018 14:47 Asia/Tehran
  • Էրաղչի.«Նոր նախաձեռնություններ են ձևավորվում Եվրոպայի ֆինանսական մեխանիզմի վերաբերյալ»

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տեղեկացրել է Եվրամիության hատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վերաբերյալ ձևավորվող նոր նախաձեռնությունների մասին: «Այս բնագավառում եվրոպացիների հետ փորձագիտական բանակցությունները շարունակվում են». ասել է նա:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Սեյեդ Աբբաս Էրաղչին չորեքշաբթի օրը Twitter-ի իր էջում գրել է.«Երեկ և այսօր Թեհրանում արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հարցով բանագնացների և քաղաքական տնօրենների հետ: Եվրամիությունը և երեք եվրոպական երկրներ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան վճռական են տրամադրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման հարցում»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նաև ասել է.«Նոր նախաձեռնություններ են ձևավորվում հատուկ նշանակության մեխանիզմի վերաբերյալ և նրանց հետ Իրանի փորձագիտական բանակցությունները շարունակվում են»:

Եվրամիության ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմը նախագիծ է, որը ներկայացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում կայացած Իրանի և «4+1» խմբի անդամ երկրների արտգործնախարարների նիստում: 

Նախատեսված է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում մնացած գործընկերները այդ մեխանիզմով ընկերությունների հետ  Իրանի տնտեսական համագործակցությունը շարունակելու հնարավորություն ստեղծեն: