Էրաղչի.«Իրան-Եվրոպա հարաբերություններում տեղի է ունենում երկու կարևոր իրադարձություն»
(last modified Sun, 25 Nov 2018 15:05:12 GMT )
Նոյեմբեր 25, 2018 18:35 Asia/Tehran
  • Էրաղչի.«Իրան-Եվրոպա հարաբերություններում տեղի է ունենում երկու կարևոր իրադարձություն»

Քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարարը Իրանի ու Եվրամիության միջև միջուկային խաղաղ համագործակցության թեմայով սեմինարը և Իրանի ու Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատարների միջև բանակցությունները կարևոր իրադարձություններ է համարել Իրան-Եվրոպա հարաբերություններում:

Կիրակի օրը, Սեյեդ Աբբաս էրաղչին Թուիթերում գրել է, որ ԱՄՆ-ի շրջափակումների ու ճնշումների գագաթնակետում, վաղը երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենալու Բրյուսելում Իրան-Եվրոպա հարաբերություններում:

Կիրակի օրը, գլխավորելով մի պատվիրակություն, Բելգիա է ուղևորվել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին, մասնակցելու նոյեմբերի 26-ին և 27-ին Բրյուսելում կայանալիք Իրանի ու Եվրամիության միջև միջուկային խաղաղ համագործակցության թեմայով սեմինարին:

Սա միջուկային համագործակցությունների թեմայով Իրան-Եվրամիություն առաջին նիստն է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանորեն դուրս գալուց հետո:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը և Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, ելույթ կունենան Իրան-Եվրամիությոն միջուկային խաղաղ համագործակցության թեմայով սեմինարում: