Բելգիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը
https://parstoday.ir/hy/news/world-i227656-Բելգիան_դարձավ_ԵՄ_առաջին_երկիրը_որն_արգելեց_միանգամյա_օգտագործման_վեյփերի_վաճառքը
Բելգիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն արգելել է միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Հունվար 02, 2025 11:22 Asia/Tehran
  • Բելգիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը

Բելգիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն արգելել է միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։

Նոր կանոններն ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից, հայտնում է The Guardian-ը։

Ինչպես նշվում է, Բելգիայում միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների վաճառքը որոշվել է արգելել առողջապահական և բնապահպանական նկատառումներով։ Նույն օրը Միլանում ուժի մեջ է մտել բացօթյա ծխելու արգելքը, երբ ԵՄ երկրները քննարկում են ծխախոտի նկատմամբ վերահսկողության խստացումը։

news.am