Բրյուսելում կայացել է Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երրորդ սեմինարը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենի ներկայությամբ, երկուշաբթի օրը, Բրյուսելում կայանալու է Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երրորդ սեմինարը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրավական գործակալության հաղորդման համաձայն, երկօրյա այս սեմինարում միջուկային համագոծակցության ընդլայնման և նախորդ սեմինարներում կայացած որոշումների մասին մտքերի փոխանակում են կատարելու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին, քաղաքական հարցերով Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը:
ՀԳՀԾ-ի երրորդ հավելվածի համաձայն, կողմերը համաձայնության են եկել տարբեր նախագծերի շուրջ, որոնց թվում է Սթրես-թեստավորման նախագիծը Բուշերի ատոմակայանում և Եվրամիության կողմից 25 միլիոն եվրոյի ներդրմամբ միջուկային անվտանգության գերագույն կենտրոնի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը, որոնք կքննարկվեն երկօրյա նիստում:
Իրան-Եվրամիություն միջուկային համագործակցության թեմայով երկրորդ սեմինարը՝ «Զարգացումներ ու հեռանկարներ» թեմայով, կայացել է 2017թ. նոյեմբերի 21-ին և 22-ին, Սպահանում: