ՀԳՀԾ-ն հայտնվել է ծանր պայմաններում. Էրաղչի
https://parstoday.ir/hy/news/iran-i101216-ՀԳՀԾ_ն_հայտնվել_է_ծանր_պայմաններում._Էրաղչի
ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ ՀԳՀԾ-ից Իրանի օգուտներն ու պատժամիջոցների չեղարկումն իրականություն չեն դարձել: Նա հայտարարել է, որ համաձայնությունը հայտնվել է ծանր պայմաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2018 04:00 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն հայտնվել է ծանր պայմաններում. Էրաղչի

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշել է, որ ՀԳՀԾ-ից Իրանի օգուտներն ու պատժամիջոցների չեղարկումն իրականություն չեն դարձել: Նա հայտարարել է, որ համաձայնությունը հայտնվել է ծանր պայմաններում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին, երկուշաբթի օրը Բրյուսելում Իրանի ու Եվրոպայի միջուկային խաղաղասիրական համագործակցության թեմայով երրորդ սեմինարի ժամանակ ասել է. «ՀԳՀԾ-ն քաղաքական կարևոր նվաճում է և Իրանը լիարժեքորեն հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին, բայց իրողությունն այն է, որ դեռ չեն իրականացվել այն մեխանիզմների գործնական լուծումները, որոնց միջոցով Իրանը կարող է օգտվել ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից»:

Էրաղչին նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերահաստատումը զրոյի է մոտեցրել ՀԳՀԾ-ի առավելություններին Իրանի հասանելիությունը: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն Իրանի կամ ԱՄՆ-ի սեփականությունը չէ, այլ միջազգային պայմանավորվածություն, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները վավերացրել են թիվ 2231 բանաձևի շրջանակում: Սակայն ԱՄՆ-ն ոտնահարել է այս բանաձևը և այլ երկրներին պատժում է դրան հետևելու համար»:

«Միջուկային խաղաղասիրական համագործակցությունը և ՀԳՀԾ-ի 3-րդ հավելվածի գործադրումը շարունակվելու համար անհրաժեշտ է Եվրոպայի ֆինանսական հատուկ մեխանիզմի շահագործումը»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը: