Սալեհի.«Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրին»
https://parstoday.ir/hy/news/iran-i101286-Սալեհի._Իրանը_պատրաստ_է_վերադառնալ_իր_միջուկային_ծրագրին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի շահերը չապահովվելու դեպքում, Իսլամական հանրապետությունը պատրաստ է վերականգնել իր միջուկային գործունեության այն մակարդակը, որը կար մինչ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 28, 2018 17:26 Asia/Tehran
  • Սալեհի.«Իրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային ծրագրին»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ Իրանի շահերը չապահովվելու դեպքում, Իսլամական հանրապետությունը պատրաստ է վերականգնել իր միջուկային գործունեության այն մակարդակը, որը կար մինչ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

Euronews  հեռուստակայանին տված հարցազրույցում, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է.«ՄԱԳԱՏԷ-ի հաստատմամբ, Իրանի բոլոր միջուկային քայլերն իրականացել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում: Սակայն եթե այս համաձայնությունը չեղարկվի, Իրանը կվերականգնի իր միջուկային գործունեության այն մակարդակը, որը կար մինչ համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: Նա ընդգծել է, որ Իրանն ի վիճակի է ոչ միայն շատ արագ վերադառնալ իր միջուկային գործունեությանը, այլև տեխնոլոգիապես հասնել էլ ավելի բարձր մակարդակիի։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Սալեհին հստակեցրել է.«Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, շատ շրջափակումների ու սահմանափակումների է ենթարկվել, բայց բոլոր դժվարությունները հաջողությամբ է թիկունքում թողել և այսօր դարձել է տարածաշրջանային արագ զարգացող հզոր երկիր»:

Սալեհին Իրան-Եվրամիություն հարաբերությունների մասին ասել է.«Թեհրանը և Բրյուսելը փորձում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը որպես կողմերին միացնող օղակ պահպանել, ինչը կարող է ենթահող ստեղծել նաև  տնտեսական, մշակութային ու գիտական ոլորտներում երկու կողմերի համագործակցության ընդլայնման համար»: