Գերտերություններն ահաբեկչություն տարածելով արգելում են Ասիայի տնտեսական աճը. Լարիջանի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Գերտերություններն ու Սիոնիստական ռեժիմը, ճգնաժամեր հարուցելով ու ահաբեկչություն տարածելով արգելում են Ասիայի տնտեսական աճը»:
«Ժողովրդի տուն» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, հինգշաբթի օրը Ստամբուլում Ասիական միջխորհրդարանական վեհաժողովի 11-րդ նստաշրջանում նշել է. «Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ն ակտիվացրեց պատժամիջոցների և տնտեսական գործիքների օգտագործման մեխանիզմը և այսօր Իրաքում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում ու Եմենում պատերազմներ հրահրելուց հետո, ասիական շատ երկրների անտրամաբանական մաքսատուրքերի միջոցով տնտեսական զոռբայության և պատժամիջոցների է ենթարկում»:
«Այս պահին Ասիական երկրներն իրենց ներքին քաղաքական խնդիրների պատճառով խաբվել են ԱՄՆ-ի աջակցություններով և համաձայնել բռնատուրք վճարել Վաշինգտոնին, իսկ դա ԱՄՆ-ի առավել լկտիացման պատճառ է դարձել»,-հավելել է Լարիջանին:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն Ասիական միջխորհրդարանական վեհաժողովի 11-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով, չորեքշաբթի գիշեր մի պատվիրակությամբ ընկերակցությամբ Ստամբուլ մեկնեց: Ասիական միջխորհրդարանական վեհաժողովի 11-րդ եռօրյա նստաշրջանին մասնակցում են 23 ասիական երկրներ: