Կարևորվել է Իրան-Չինաստան առևտրային հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i101622-Կարևորվել_է_Իրան_Չինաստան_առևտրային_հարաբերությունների_ընդլայնումը
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրան-Չինաստան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ երկու երկրների միջեւ քաղաքական բանակցությունները շարունակվում են՝ տարբեր մակարդակներում հարաբերությունների առավել խորացման նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2018 11:58 Asia/Tehran
  • Կարևորվել  է Իրան-Չինաստան առևտրային հարաբերությունների ընդլայնումը

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Իրան-Չինաստան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ երկու երկրների միջեւ քաղաքական բանակցությունները շարունակվում են՝ տարբեր մակարդակներում հարաբերությունների առավել խորացման նպատակով»:

Թեհրանում Չինաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Չեն Ժուի հետ հանդիպման ժամանակ, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, կարևորելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Աֆղանստանի համագործակցության անհրաժեշտությունը, հավելել է.-«Այս համագործակցությունը շարունակվում է այն պայմաններում, երբ անցյալ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ԻԼԻՊ-ի մեծ թվով ահաբեկիչների տեղափոխել է Աֆղանստան»:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է.-«Եթե ՀԳՀԾ-ում մնացած երկրները չարձագանքեն ԱՄՆ-ի քայլերին, ապա ՀԳՀԾ-ն անարդյունավետ է Իրանի համար: Հետևաբար, Չինաստանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի երկրների դերակատարությունը կարևոր է այս միջազգային համաձայնագրի պահպանման գործում»:

Չինաստանի ազգային կոնգրեսի փոխնախագահ Չեն Ժուն ժամանել է Թեհրան, մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի նպատակով կայացած Ասիայի երկրների խորհրդարանների ներկայացուցիչների 6-րդ համաժողովին: