Կարևորվել է Իրանի և Ռուսաստանի միջեւ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծելով Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացման կարևորությունն ասել է.-«Անհրաժեշտ է իրականացնել Իրանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածությունները, արդյունավետ համագործակցության համար»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, ուրբաթ գիշեր ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի և Ռուսաստանի պաշտոնատարների հաճախակի այցելությունները ցույց են տալիս երկու երկրների միջեւ համագործակցության եւ բարեկամության խորությունը և կապերի ընդլայնման ցանկությունը:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Աստանայի գագաթնաժողովը տարածաշրջանի ճգնաժամը լուծելու համար երկրների միջև համագործակցության հստակ օրինակներից մեկն է, որը Սիրիայի խնդրի լուծման լավ նախաձեռնություն է:
Լարիջանին նշել է, որ Իրանը պատրաստ է օգտագործել ներքին հնարավորությունները՝ պատժամիջոցներին դիմակայելու համար:
Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները արդյունավետ հրամաններ են արձակել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դուման այս կապակցությամբ մեխանիզմներ է ստեղծել, որպեսզի ավելի խորանան խորհրդարանական երկխոսությունները:
«Իրանի դեմ ԱՄն-ի սահմանած պատժամիջոցները ավելի են ամրապնդել Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները և երկու երկրները միասնական քաղաքականություն են վարում այս ոլորտում».- ասել է Վոլոդինը: