Իրանի խորհրդարանը դատապարտել է ՄԱԿ-ի հակաիրանական բանաևը
https://parstoday.ir/hy/news/iran-i102177-Իրանի_խորհրդարանը_դատապարտել_է_ՄԱԿ_ի_հակաիրանական_բանաևը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի ընդունումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2018 12:14 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանը դատապարտել է ՄԱԿ-ի հակաիրանական բանաևը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևի ընդունումը:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության զոհ է և մարդու իրավունքները   իսլամական համակարգի հակառակորդների կողմից ամենից շատ խախտվել են Իրանում:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը մարդու իրավունքների վերաբերյալ Իրանի  դեմ արձակված բանաձևը  բնութագրում է որպես երկակի մոտեցում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, թույլ մեծամասնությամբ կողմ քվեարկեց Կանադայի կողմից առաջարկված մարդու իրավունքներին վերաբերող բանաձևին:  Բանաձևը կրկին վերահաստատել է Իրանի դեմ ուղղված՝ մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքները:

Քննադատելով բանաձևը, Իրանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ին հայտարարել է. «Այս բանաձևը հիմնված է ընտրովի, հավակնոտ և քաղաքական նպատակների վրա»: