Պակիստանի ԱԳ նախարարը Թեհրանում խորհրդակցել է Զարիֆի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i102383-Պակիստանի_ԱԳ_նախարարը_Թեհրանում_խորհրդակցել_է_Զարիֆի_հետ
Թեհրան ժամանած Պակիստանի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարի հետ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 14:35 Asia/Tehran
  • Պակիստանի ԱԳ նախարարը Թեհրանում խորհրդակցել է Զարիֆի հետ

Թեհրան ժամանած Պակիստանի ԱԳ նախարարը հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարի հետ:

Տարածաշրջան կատարած ուղևորության շրջանակում, Մախդում Շահ Մահմուդ Ղորեյշին, Աֆղանստան այցելելուց հետո, այսօր ժամանել է Թեհրան: Նա հանդիպել է իր իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Պակիստանի ԱԳ նախարարը Թեհրան կատարած այցից առաջ, Քաբուլում հանդիպել ու բանակցել է Աֆղանստանի պաշտոնյաների հետ:

Մահմուդ Ղորեյշին իր տարածաշրջանային ուղևորության շրջանակներում կայցելի նաև  Չինաստան ու Ռուսաստան: