Զարիֆ.«Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը հենց սկզբից անօրինական է եղել»
https://parstoday.ir/hy/news/iran-i102387-Զարիֆ._Սիրիայում_ԱՄՆ_ի_ներկայությունը_հենց_սկզբից_անօրինական_է_եղել
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն երբեք չի պայքարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ և Սիրիայում այդ երկրի ներկայությունը Սիրիայի ժողովրդի օգտին կամ Սիրիայի կառավարության համաձայնությամբ չի եղել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 15:00 Asia/Tehran
  • Զարիֆ.«Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը հենց սկզբից անօրինական է եղել»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն երբեք չի պայքարել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ և Սիրիայում այդ երկրի ներկայությունը Սիրիայի ժողովրդի օգտին կամ Սիրիայի կառավարության համաձայնությամբ չի եղել»:

Այսօր «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է.«Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը հենց սկզբից անօրինական է եղել և Սիրիայում ԱՄՆ-ի նախագծի վերաբերյալ բավարար տեղեկություններ չկան»:

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը բազմաթիվ տարբերակներ ունի, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանը, ելնելով իր ազգային շահերից, կօգտագործի այդ տարբերակները»:

Նա հավելել է.«Եվրոպացիները պետք է կատարեն ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորությունները և եթե նրանք գործնական քայլեր չանեն, Իրանը չի սպասելու նրանց»:

Խոսելով այն մասին, որ տարածաշրջանի երկրները չպետք է միմյանց դեմ դուրս գան, այլ պետք է փորձեն միասնաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, Զարիֆը հստակեցրել է.«Սաուդյան Արաբիան տասնյակ միլիարդ դոլար ծախսել է Եմենի դեմ սանձազերծած պատերազմում, բայց ոչ մի ձեռքբերում չի ունեցել»: