Ղասեմի.«Հետևել ֆինանսական մեխանիզմների տարբեր տարբերակներին»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հերքել է «Հատուկ նշանակության մեխանիզմը» SPV-ն գործարկելու համար Եվրոպայի կողմից Իրանին նախապայմաններ առաջադրվելը, ասելով, որ Իրանն այն երկիրը չէ ,որի առջև նախապայմաններ դրվեն:
Իրանի հետ կապված Եվրամիության հատուկ նշանակության մեխանիզմը՝ SPV-ն գործարկելու հարցում այդ միության թերացման մասին Բահրամ Ղասեմին նշել է.«Իրանը չի հետևել միայն մեկ մեխանիզմի և տարբեր քայլեր է իրականացրել: Բարեբախտաբար Իրանը ցանկալի պայմաններում է գտնվում»:
Ղասեմին ցավ է հայտնել եվրոպացիների նկատմամբ ԱՄՆ-ի գործադրած մեծ ճնշումների պատճառով, այդ միության կողմից մինչ այժմ հատուկ նշանակության մեխանիզմը գործադրման չհանձնվելու համար:«Հուսով եմ Եվրոպան կկարողանա այդ ճնշումներից պաշտպանել իր եվրոպական ինքնությունը».ասել է Ղասեմին:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է.«Եվրոպան ներկա պայմաններում մեծապես անկարող է հանդես գալիս ԱՄՆ-ի ճնշումների նկատմամբ և չունի անհրաժեշտ կարողություն եվրոպական ինքնությունը, Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հաստատությունները պաշտպանելու համար»: