Իրանցի մուլտիպլիկատորը երրորդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի միջազգային փառատոնում
Իրանցի մուլտիպլիկատոր Աբբաս Նասերին երրորդ տեղն է զբաղեցրել Գերմանիայի EXILE միջազգային մուլտֆիլմերի փառատոնում, որին մասնակցել են 64 երկրների արվեստագետներ:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, EXILE միջազգային մուլտֆիլմերի փառատոնի թեման էր միգրանտները, փախստականները և մարդիկ, որոնք ցանկացած պատճառով ապրում են այլ երկրներում: Փառատոնին ներկայացվել են 64 երկրների 319 մուլտիպլիկատորների 671 աշխատանքներ:
Իրանցի մուլտիպլիկատոր Աբբաս Նասերին, 40 փառատոների ժյուրի և 20 իրանական ու արտասահմանյան փառատոների քարտուղար է եղել և ավելի քան 70 ներքին ու միջազգային մրցանակ է շահել, այդ թվում՝ Իտալիայի խաղաղության փառատոնի մեծ մրցանակը, Թուրքիայի տուրիզմի փառատոնի մեծ մրցանակը և Սուրբ գրքերի միջազգային փառատոնի առաջին մրցանակը: