Իրանի ԱԳՆ Խոսնակ. Եվրոպան չի ցանկանում չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Եվրոպան փաստացի ցույց տվեց, որ դեմ չէ Ամերիկայի ճնշմանը: Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին, երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նման մեխանիզմների բարդությունը և ԱՄՆ-ի կողմից եվրոպական երկրների վրա գործադրած ճնշումները պատճառ դարձան, որ SPV-ի վերաբերյալ բանակցությունները երկարաձգվեն:
Ղասեմին տեղեկացրել է թալիբների պատվիրակության Թեհրան կատարած այցի մասին և ասել.« Թալիբանի հետ բանակցությունների հիմնական նպատակը լուծում գտնելն է աֆղանական խմբերի և կառավարության միջև ու Աֆղանստանում խաղաղության գործընթացը խթանելը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար ձեռնարկվել են քայլեր: Նա հավելել է, որ բանակցությունների գործընթացը շարունակվելու է մինչև Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ձևավորումը:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդատվական ներկայությունը Իրաքում եղել է այդ երկրի կառավարության խնդրանքով՝ ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու նպատակով: Իրանական ուժերի առաքելությունը Իրաքում կավարտվի, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջնական ոչնչացումից և այդ երկրի տարածքների ազատագրումից հետո: