Ռոհանի.«Ամերիկացիները չեն համարձակվում հայտնվել տարածաշրջանի ժողովուրդների շրջանում»
https://parstoday.ir/hy/news/iran-i102719-Ռոհանի._Ամերիկացիները_չեն_համարձակվում_հայտնվել_տարածաշրջանի_ժողովուրդների_շրջանում
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղտնի այցին Իրաք, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ամերիկացիները չեն համարձակվում հայտնվել Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Եմենի ժողովրդի մեջ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2019 13:04 Asia/Tehran
  • Ռոհանի.«Ամերիկացիները չեն համարձակվում հայտնվել տարածաշրջանի ժողովուրդների շրջանում»

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գաղտնի այցին Իրաք, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ամերիկացիները չեն համարձակվում հայտնվել Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Եմենի ժողովրդի մեջ»:

Հասան Ռոհանին չորեքշաբթի կառավարության նիստում հայտարարելով, որ ամերիկացիները պնդում են, որ 2003 թ. Իրաքի և Աֆղանստանի  ժողովրդին փրկելու համար են ներկա տարածաշրջանում, հավելել է, որ եթե Միացյալ Նահանգները փրկել է Իրաքը, ապա ինչու է Թրամփը չհայտարարված այց կատարել Իրաք:

Ռոհանին ասել է. «Թրամփի գիշերային եւ գաղտնի  այցը դեպի Իրաք ցույց է տալիս, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը  ձախողել է»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Սպիտակ տան պաշտոնյաները դասեր կստանան 2019 թ.-ին իրենց անհաջողություններից  և չեն միջամտի տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի ներքին գործերին:

Ռոհանիի խոսքով, Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցները ցույց են տվել, որ Իրանի տնտեսական գործունեությունը դրական է եւ խոստումնալից, չնայած թշնամիների ճնշմանը:

ԻԻՀ նախագահն ընդգծել է. «Ամերիկացիները երբեք չեն հասնի իրենց նպատակներին դադարեցնել իրանական նավթի արտադրանքն ու  արտահանումը»: